Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թերապիա

Ի՞նչ է նեւրաստենիան

Ի՞նչ է նեւրաստենիան

Այս թեմային անդրադառնալու պատճառը մեզ ուղարկված նամակներից մեկն է: Այն գրում է 28 տարեկան մի կին, ով իր անունը չի նշել: «Ես 28 տարեկան եմ: Արտաքինից երեւում եմ շատ ինքնավստահ կին: Բայց իրականում շատ սուր արձագանքում եմ այն ամենին, ինչ վերաբերում է ինձ: Այս դեպքերում ձեռքերս սկսում են դողալ, իսկ վերջին ժամանակներս սրտիս շրջանում ծակոցներ եմ զգում, չնայած որ մտահոգվելու խնդիրը կարող է պահի մանրուքը լինել:

 

Ընկերներիս «թեթեւ նայիր» արտահայտությունն ինձ համար չէ: Ամուսնացած եմ, ունեմ ամուսին եւ 4 տարեկան երեխա, իսկ ամենավատն էլ այն է, որ նյարդային նոպաներիս թիրախն էլ հենց նրանք են դառնում: Հետո զղջում եմ, նույնիսկ` լաց լինում: Հոգնել եմ բոլորի ու ամեն ինչի առաջ մեղքի զգացում ունենալուց: Ուզում եմ ապրել հոգու հանգստությամբ»: Նկարագրված ախտանիշներով հիվանդությունը բժշկության մեջ անվանվում է նեւրասթենիա: Նեւրասթենիան ներկայումս բավական տարածված հիվանդություն է: Բառացի նշանակում է՝ նյարդաթուլություն, որն առաջանում է հոգեցունց գործոնի երկարատեւ ազդեցությունից եւ օրգանիզմի հյուծումից: Ինչպես բոլոր նեւրոզների, այնպես էլ նեւրասթենիայի հիմքում ընկած է ներքին հոգեկան կոնֆլիկտը: Հաճախ անձնական կյանքից հիասթափված մարդը տանը քիչ գտնվելու նպատակով ողջ օրն անցկացնում է աշխատանքի վայրում: Որոշ ժամանակ անց առաջանում է նեւրասթենիա:

 

Արտաքուստ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նեւրոզի պատճառն ուժից վեր աշխատանքն է, մինչդեռ` անձնական կյանքի դրաման է: Նեւրասթենիայով տառապողները սովորաբար գանգատվում են շուտ հոգնելուց, դառնում են ցրված, ձայների, լույսի նկատմամբ գերզգայուն, հիշողությունը թուլանում է (չեն կարողանում կենտրոնանալ, որպեսզի մտապահեն դեպքերը, փաստերը), սկսվում են գլխացավեր, մարսողական համակարգի, սրտանոթային համակարգի, սեռական ֆունկցիայի խանգարումներ, անքնություն:

 

Նեւրասթենիկները լինում են դյուրագրգիռ, անհամբեր, մռայլ, թուլակամ, դառնում են անաշխատունակ, շուտ են հոգնում: Գիշերը տանջվում են մղձավանջային երազներից, ցերեկը լինում են թմրած, քնկոտ: Մի բանով շուտ հրապուրվում են, շուտ էլ հիասթափվում: Արագորեն վճիռներ են կայացնում, արագ էլ թեւաթափ լինում: Հաճախ դյուրագրգռությունն ու անհամբերությունն ընդհանուր թուլության եւ ընկճվածության հետ հանդես են գալիս միաժամանակ: Նեւրասթենիայի, ինչպես եւ բոլոր նեւրոզների դեպքում օրգանիզմում ախտաբանական լուրջ շեղումներ չեն նկատվում: Հիվանդին կարող է թվալ, թե ուր որ է սիրտը կկանգնի, օդի պակասից շնչահեղձ կլինի, վերջույթները շատ սառելուց կփայտանան եւ այլն: Մինչդեռ մանրակրկիտ հետազոտությունից պարզվում է, որ սիրտը, արյունատար համակարգը, շնչառական օրգանները միանգամայն առողջ են, եւ, որ այդ ամենը գերզգայունության արդյունք է միայն: Այդ պատճառով նեւրասթենիայի արտահայտվածությունը կախված է տվյալ անհատի կողմից իր վիճակի նկատմամբ ունեցած վերաբերմունքի աստիճանից:

 

Օրինակ` պատահում է, որ սեռական կյանքում անփորձ երիտասարդը պատահական անհաջողությունից խիստ ընկճվում է եւ տագնապով սպասում հաջորդ փորձությանը: Նման հոգեվիճակում ձախողվում են նաեւ հետագա փորձերը, եւ նա վերջնականապես «համոզվում է», որ ինքը տառապում է սեռական թուլությամբ:

 

Անորոշ վախը, տագնապը վերածվում են ինքնաանբավարարության` առաջանում է նեւրասթենիա: Սովորաբար նման հիվանդները դիմում են տարբեր մասնագետների, ընդունում են տարբեր դեղամիջոցներ, տեղային բուժումներ, սակայն անօգուտ: Ավելին, նրանց մոտ ամրապնդվում է այն կարծիքը, թե ինքը լուրջ, անբուժելի հիվանդ է: Խուճապն ուժեղանում է, եւ նա հուսալքված դիմում է հոգեբույժի օգնությանը: Երբ հիվանդի համար պարզվում են սեռական կյանքի հոգեբանական մեխանիզմները եւ իր սեռական թուլության անցողիկ, ֆունկցիոնալ բնույթը, նա միանգամից խաղաղվում է եւ հուսադրվում: Նման դեպքերում հենց սկզբից պետք է դիմել բժշկի, կանխելու համար հետագա բարդությունները: Նեւրասթենիայի բուժումը սկզբնական էտապում պետք է ուղեկցվի ռեժիմի կարգավորմամբ` քուն, աշխատանք, հանգիստ եւ այլն:

 

Պետք է հնարավորինս զերծ մնալ զգացմունքային գերհոգնածությունից` անհրաժեշտության դեպքում` նույնիսկ փոխել աշխատանքը: Նեւրասթենիայի ծանր դեպքերը բուժվում են ստացիոնար պայմաններում` հակադեպրեսանտներով ու տրանկվիլիզատորներով: Բուժման արդյունքը գրեթե միշտ դրական է:

Հեղինակ. Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հիպերբիլիռուբինէմիա. armeniamedicalcenter.am
Հիպերբիլիռուբինէմիա. armeniamedicalcenter.am

Հիպերբիլիռուբինէմիան արյան մեջ բիլիռուբինի նորմայից բարձր քանակն է, որն արտահայտվում է մաշկի դեղնությամբ: Նորմայում բիլիռուբինն արյան մեջ պետք է...

Հիպերհիդրոզ. armeniamedicalcenter.am
Հիպերհիդրոզ. armeniamedicalcenter.am

Քրտնարտադրությունն օրգանիզմի բնական կարգավորող մեխանիզմներից է, այն օգնում է մարմնի նորմայից բարձր ջերմությունն իջեցնելուն, սակայն կարող է նաև առաջանալ...

Մթնոլորտային ճնշման ազդեցությունն օրգանիզմի վրա. armeniamedicalcenter.am
Մթնոլորտային ճնշման ազդեցությունն օրգանիզմի վրա. armeniamedicalcenter.am

Մթնոլորտային ճնշման տատանումները որոշ ազդեցություն ունեն մարդու ինքնազգացողության և օրգանիզմի վրա, որը հաճախ արտահայտվում է զարկերակային ճնշման փոփոխությամբ...

Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am
Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am

Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից:  Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...

Ախտորոշում
Ինչպե՞ս տարբերել երիկամային ցավը գոտկատեղի ցավից. armeniamedicalcenter.am
Ինչպե՞ս տարբերել երիկամային ցավը գոտկատեղի ցավից. armeniamedicalcenter.am

Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...

Վիրաբուժություն
Ինչո՞ւ է որովայնի ճարպակալումը վտանգավոր. urolog.am
Ինչո՞ւ է որովայնի ճարպակալումը վտանգավոր. urolog.am

Որովայնի ճարպակալում ասելով չենք հասկանում միայն ենթամաշկային շերտի ճարպը, այլև ընդերային և ներքին օրգանների ճարպը: Ընդերային ճարպը արտազատում է նյութեր, որոնք մեծացնում են ինսուլինի դիմադրությունը...

Ճարպակալում
Եղանակի նկատմամբ զգայունությունը մեծահասակների մոտ. armeniamedicalcenter.am
Եղանակի նկատմամբ զգայունությունը մեծահասակների մոտ. armeniamedicalcenter.am

Եղանակային փոփոխություններից կախվածությունը (ԵՓԿ)՝ մեթեոզգայունությունը, մարդու ընկալունակությունն է եղանակային տատանումներին՝ տաք, ցուրտ եղանակ, խոնավություն, որի արդյունքում արտահայտվում է...

Պլազմաֆերեզ. erebunimed.com
Պլազմաֆերեզ. erebunimed.com

Պլազմաֆերեզը ցուցված է ալերգիաների, մասնավորապես եղնջացանի, ռինիտի, բրոնխիալ ասթմայի, ատոպիկ դերմատիտի ժամանակ: Ժամանակակից բժշկության մեջ պլազմաֆերեզը լայնորեն կիրառվում է նաև էնդոկրին...

ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին
ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին

«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:

 

Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...

Սրտանոթաբանություն
Համային զգացողության խանգարումներ. armeniamedicalcenter.am
Համային զգացողության խանգարումներ. armeniamedicalcenter.am

Համի զգացողության խանգարումը կարող է կապված լինել բերանի խոռոչի խնդիրների կամ տարբեր նյարդաբանական, վարակիչ և այլ հիվանդությունների հետ: Այն կարող է լինել ամբողջական կամ մասնակի...

Իմունիտետ. armeniamedicalcenter.am
Իմունիտետ. armeniamedicalcenter.am

Իմունիտետն օրգանիզմում պատասխանատու է երկու գործընթացի համար. առաջինը օրգանիզմի պաշտպանությունն է հիվանդածին միկրոօրգանիզմներից, հաջորդը՝ օգնելն է օրգանիզմի վնասված հյուսվածքների վերականգնմանը...

Իմունաբանություն
Ինչպե՞ս որոշել օրգանիզմի առողջական վիճակը ոտնաթաթերի օգնությամբ. armeniamedicalcenter.am
Ինչպե՞ս որոշել օրգանիզմի առողջական վիճակը ոտնաթաթերի օգնությամբ. armeniamedicalcenter.am

Այտուցված ոտնաթաթեր

Երբեմն ոտնաթաթերի այտուցը երկար ժամանակ կանգնելու, անհարմար դիրքով անշարժ նստելու կամ...

Ախտորոշում
Մկանային թուլություն։ Ոտքերի թուլություն. nairimed.com
Մկանային թուլություն։ Ոտքերի թուլություն. nairimed.com

Մկանային թուլությունը մկանային ուժի նվազումն է մեկ կամ մի քանի մկաններում, որոնցից ամենահաճախ հանդիպող դրսևորումներից է ոտքերի թուլությունը...

Որո՞նք են մարմնի քորի պատճառները. armeniamedicalcenter.am
Որո՞նք են մարմնի քորի պատճառները. armeniamedicalcenter.am

Մաշկը քորելու ցանկությունը բնական է, քանի դեռ չի դարձել պարբերական և կպչուն...

Ախտորոշում
Ցավ ուսագոտում. armeniamedicalcenter.am
Ցավ ուսագոտում. armeniamedicalcenter.am

Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...

Ցավ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ